Հիմնանորոգվում է Ներքին Գետաշենի մշակույթի տան դահլիճը և բեմի հատվածը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ընթանում են մշակույթի տան դահլիճի և բեմական հատվածի հիմնանորոգման աշխատանքները «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը, Ներքին Գետաշենի մշակույթի տան դահլիճի ու բեմական հատվածի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է Մարտունի համայնքի բյուջեից։

Ծրագրով նախատեսվում է մեծ դահլիճի, բեմի, հանդերձարանային երկու սենյակի, սանհանգույցների, միջանցքի նորոգում, նոր դռների ու լուսամուտների տեղադրում։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում։

«Ներքին Գետաշենի մշակույթի տունը հիմնանորոգման է ենթարկվել տարբեր տարիների ընթացքում ու տարբեր ծրագրերով։ Իսկ «Մասնակցային բյուջետավորում» ծրագրով իրականացվող այս աշխատանքներով մենք ավարտին ենք հասցնում մշակույթի տան  հիմնանորոգման գործընթացը։ Կահավորումը կիրականացվի մեկ այլ ծրագրի շրջանակներում»,-ներկայացրեց Ռուբեն Զուլոյանը։

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ