Եվրոպա

Հունգարիայի վարչապետը նոյեմբերի 7-ին կհանդիպի Թրամփի հետ

1 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետը նոյեմբերի 7-ին կհանդիպի Թրամփի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հունգարական Telex լրատվական գործակալությունը, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գույաշը։

«Հունգարիայի վարչապետին նոյեմբերի 7-ին Սպիտակ տանը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը», - ասել է նա։

Հանդիպումից հետո Սպիտակ տանը երկու առաջնորդները կպատասխանեն լրագրողների հարցերին։

Գույաշը հայտնել է, որ Օրբանի այցի նպատակը Հունգարիայի տնտեսության համար հաջող համաձայնությունների հասնելն է։ Նա ընդգծել է, որ «որոշումներ կկայացվեն նաև էներգետիկ, ռազմաարդյունաբերական, տնտեսական և ֆինանսական համաձայնագրերի վերաբերյալ»։ 

Հանդիպմանը Օրբանն ու Թրամփը կքննարկեն նաև ԱՄՆ-Ռուսաստան հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտարարել էր, թե Օրբանի ու Թրամփի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին։ Լրտավամիջոցը նշել էր նաև, որ հանդիպման հիմնական հարցը լինելու է Ռուաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը հունգարական տնտեսության վրա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում