Միացյալ Նահանգներ

Հարավային Կորեան մաքսատուրքերի իջեցման դիմաց 350 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսության մեջ

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան մաքսատուրքերի իջեցման դիմաց 350 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսության մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հարավային Կորեայի իշխանությունների հետ Սեուլի կողմից ամերիկյան տնտեսության մեջ բազմամիլիարդ ներդրումների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։ Դրանք կիրականացվեն ԱՄՆ-ի ներմուծման մաքսատուրքերի իջեցման դիմաց։ 

«Հարավային Կորեան համաձայնել է ԱՄՆ-ին 350 միլիարդ դոլար վճարել մաքսատուրքերն իջեցնելու դիմաց, որոնք իրենից գանձվում են ԱՄՆ-ում։ Բացի այդ, նրանք համաձայնել են մեծ ծավալներով նավթ ու գազ գնել մեզնից, իսկ հարուստ հարավկորեական ընկերությունների և գործարարների կողմից մեր երկրում կատարված ներդրումները կգերազանցեն 600 միլիարդ դոլարը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփը նաև հայտնել է, որ թույլ է տվել Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի համար ատոմային սուզանավի կառուցում ամերիկյան նավաշինարանում։

«Հարավային Կորեան ատոմային սուզանավեր կկառուցի Ֆիլադելֆիայի նավաշինարաններում», - նշել է Թրամփը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում