Արմավիրում կասեցվել է ապօրինի 5 հորի շահագործումը. ԲԸՏՄ

1 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, Լուկաշին գյուղում «ԱԼՎԱՆ» ՍՊԸ-ն, Մայիսյան բնակավայրում Ա.Գ.-ն, Ս.Ղ.-ն և Արմավիր քաղաքում Ա.Թ.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություններ, ոռոգման նպատակով ջրառ են կատարել ապօրինի խորքային 1-ական հորից։

Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող Ռ.Մ.-ն արտադրական և ոռոգման նպատակներով ապօրինի խորքային հորից իրականացրել է ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է ապօրինի 5 հորի շահագործումը։

«ԱԼՎԱՆ» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 2.000.000 դրամի չափով։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա