Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև առևտրային համաձայնագիր ստորագրելու մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև առևտրային համաձայնագիր ստորագրելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ առևտրային համաձայնագիր է կնքվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

«Մենք հասանք համաձայնագրի։ Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք և շատ բան քննարկեցինք», - նշել է Թրամփը՝ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի կողմից կազմակերպված ընթրիքից առաջ պատասխանելով համաձայնագրի կնքման վերաբերյալ հարցին։

«Մենք կնքեցինք մեր համաձայնագիրը, գրեթե ավարտին հասցրինք այն», - ավելի ուշ ավելացրել է նա՝ առանց մանրամասներ հաղորդելու։

Դոնալդ Թրամփ-Լի Չժե Մյոն հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի՝ Ասիայի երեք երկրների շրջագայության ընթացքում, որը սկսվել է Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի նիստով, այնուհետև շարունակվել Ճապոնիայում, ապա՝ Հարավային Կորեայում։

Համաձայնագրի բացակայության դեպքում հարավկորեական մեքենաների և պողպատի արտադրողները պետք է վճարեին ԱՄՆ-ի կողմից սահմանված 25% մաքսատուրք՝ հուլիսին համաձայնեցված 15%-ի փոխարեն, ինչը նրանց անբարենպաստ դրության մեջ կդներ ճապոնացի մրցակիցների համեմատ, որոնք վճարում են 15%՝ ԱՄՆ-ի հետ Տոկիոյի համաձայնագրից հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում