Հայաստանը հստակ ընտրել է ժողովրդավարացման և բարեփոխումների ուղին. ԱԺ նախագահը՝ Եվրանեսթի ԽՎ-ին

2 րոպեի ընթերցում

Եվրանեսթը կարևոր հարթակ է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների միջև առավել սերտ կապերի ամրապնդման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Նա ողջունեց Եվրանեսթի համանախագահներին և պատվիրակության անդամներին՝ ընդգծելով ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև կապերի խորացման կարևորությունը։

«ԵՄ-ի հետ խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև Արևելյան գործընկերությունը հսկայական ներդրում են ունեցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների կայացման գործում։ Մենք հստակ ընտրել ենք ժողովրդավարացման և բարեփոխումների ճանապարհը և հաստատակամ ենք շարունակելու այդ ուղին»,-ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին աննախադեպ առաջընթաց է գրանցվել Հայաստանի և ԵՄ-ի երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության և պաշտպանության ոլորտներում։

«Արագ տեմպերով ընթանում է նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ Հայաստանը հանձնառու է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրագործմանը։ Վստահ եմ, որ վերջերս համաձայնեցված գործընկերության նոր օրակարգը կնպաստի համագործակցության նոր առաջնահերթությունների ամրապնդմանը»,- ընդգծեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ այս տարվա մարտին Ազգային ժողովը ընդունել է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնություն ներկայացնող օրենքի նախագիծը։

«Մենք ուրախ ենք ականատես լինել եվրաինտեգրման հարցի շուրջ մեր հանրության նման ակտիվ դիրքորոշմանը»,-ասաց նա։

Հայերեն English Español Türkçe

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին