Թրամփը պլանավորում է առևտրային համաձայնագիր կնքել Հնդկաստանի հետ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի բացման նախաշեմին Հարավային Կորեայի գործարար հանրությանը հայտնել է, որ ձգտում է առևտրային համաձայնագիր կնքել Հնդկաստանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նա նշել է, որ պլանավորում է առևտրային համաձայնագիր կնքել Հնդկաստանի հետ և հավելել է, որ «շատ է հարգում ու սիրում» այդ երկրի վարչապետ Նարենդրա Մոդիին։

Ավելի վաղ Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը հայտարարել էր, որ Դելին չի պատրաստվում Վաշինգտոնի ճնշման տակ հրատապ համաձայնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրին։

Հնդկաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ օգոստոսի 27-ին ուժի մեջ մտավ հնդկական ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրքը, որը Թրամփը սահմանեց ռուսական նավթի գնման պատճառով։ Այսպիսով, Հնդկաստանից ներմուծվող ապրանքները օգոստոսի 27-ից ենթարկվում են ԱՄՆ-ի 50% մաքսատուրքի՝ հաշվի առնելով ավելի վաղ սահմանված 25%-ը՝ Սպիտակ տան կողմից աշխարհի երկրների հետ առևտրային համաձայնագրերի վերանայման շրջանակներում։

Թրամփը, խոսելով Ասիայի երկրների հետ առևտրային հարաբերությունների մասին, նաև նշել է, որ Հարավային Կորեայի հետ առևտրային համաձայնությունը «շատ շուտով կստորագրվի, բառացիորեն մի քանի րոպե անց», երբ ինքը կավարտի ելույթը։

Միացյալ Նահանգներ

Թրամփն ասիական շրջագայության շրջանակում ժամանել է Հարավային Կորեա

Հայերեն Русский

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին