Միացյալ Նահանգներ

Թրամփն ասիական շրջագայության շրջանակում ժամանել է Հարավային Կորեա

2 րոպեի ընթերցում

Թրամփն ասիական շրջագայության շրջանակում ժամանել է Հարավային Կորեա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Հարավային Կորեա, Գյունջու քաղաքում ելույթ է ունեցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գործադիր տնօրենների գագաթնաժողովին, հանդիպել է երկրի նախագահ Լի Չժե Մյոնի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Գագաթնաժողովին իր ելույթում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շուտով վերջնական կհամաձայնեցնի առևտրային համաձայնագրի մանրամասները հարավկորեական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը նվազեցնելու շուրջ։ 

Այնուհետև ԱՄՆ նախագահն այցելել է Գյունջուի ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Թրամփի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Լի Չժե Մյոնը Թրամփին նվիրել է թագ և մեդալ՝ նշելով, որ ոսկե թագը խորհրդանշում է երկնքի և երկրում սուվերեն իշխանության միջև աստվածային կապը։ 

Այնուհետև Դոնալդ Թրամփը և Լի Չժե Մյոնը սկսել են աշխատանքային ճաշը։ Կողմերի քննարկման օրակարգում են առևտուրը և պաշտպանությունը։

Թրամփն իր հարավկորեացի գործընկերոջը հայտնել է, որ այս այցի ընթացքում ժամանակ չունի հանդիպելու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, ինչն ավելի վաղ չէր բացառել։ 

ԱՄՆ նախագահը, սակայն, նշել է, որ կփորձի կարգավորել երկու Կորեաների միջև հարաբերությունները։ 

Իր ասիական շրջագայության ընթացքում Թրամփն ավելի վաղ այցելել էր Մալայզիա և Ճապոնիա։ 

Հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում սպասվում է Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում