Հարավային Կորեայի նախագահը Թրամփին խնդրել է օգնել Սեուլին միջուկային վառելիքի մատակարարումների հարցում
1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սեուլը ցանկանում է ստանալ Վաշինգտոնի աջակցությունը միջուկային վառելիքի մատակարարումների հարցում ատոմային ուժային կայանքով սուզանավերի համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Մենք չենք ձգտում սուզանավերի միջուկային զենքով։ Մենք ձգտում ենք միջուկային սուզանավերի ատոմային ուժային կայանքով, քանի որ մեր սովորական սուզանավերի հնարավորությունները սահմանափակ են», - ասել է Լի Չժե Մյոնը։
«Եթե դուք թույլատրեք և աջակցեք ատոմային սուզանավերի համար միջուկային վառելիքի մատակարարումներին, մենք կօգնենք նավաշինության բնագավառում», - հավելել է նա՝ դիմելով Թրամփին:
Կարդացեք հոդվածը` Русский