ՀՀ ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 29-30-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մաքսին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-յն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում։ Վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ 

Այցի շրջանակներում վարչապետը նաև հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ 

Հայերեն العربية Español فارسی ქართული Русский