Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներ է փորձարկել՝ Հարավային Կորեա Թրամփի այցին ընդառաջ

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան Կորեական թերակղզու արևմուտքում հոկտեմբերի 28-ին փորձարկել է ծով-ցամաք դասի թևավոր հրթիռներ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կորեա այցին ընդառաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հրթիռները օդում են եղել շուրջ 2 ժամ 10 րոպե։ Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը փորձարկմանը ներկա չի եղել։ Ըստ հյուսիսկորեացի զինվորականների՝ «կարևոր հաջողություններ են գրանցվում» ԿԺԴՀ-ի միջուկային ուժերը գործնականորեն զարգացնելու գործում՝ ըստ երկրի կառավարող կուսակցության առաջադրած պլանի։

Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ արձանագրել են հրթիռների արձակումը Դեղին ծովում, տեղական ժամանակով 15։00-ի մոտակայքում։ Փորձարկման մանրամասները վերլուծվում են։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն արդեն ժամանել է Կորեայի Հանրապետություն, հայտարարել է, որ այս այցի ընթացքում ժամանակ չունի հանդիպելու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, ինչն ավելի վաղ չէր բացառել։ ԱՄՆ նախագահը, սակայն, նշել է, որ կփորձի կարգավորել երկու Կորեաների միջև հարաբերությունները։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփն ասիական շրջագայության շրջանակում ժամանել է Հարավային Կորեա

Հայերեն Русский

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին