Ճապոնիան և ԱՄՆ-ն մտադիր են մեծացնել ներկայությունը տարածաշրջանում

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան և Միացյալ Նահանգները պաշտպանական դաշինքի շրջանակներում մտադիր են հետևողականորեն մեծացնել իրենց ներկայությունը տարածաշրջանում և ակտիվացնել համատեղ զորավարժությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ճապոնիայի  պաշտպանության նոր նախարար Շինձիրո Կոիզումին իր ամերիկացի պաշտոնակից  Փիթ Հեգսեթի հետ Տոկիոյում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ:

«Աշխարհի ամենամեծ դաշինքը՝ ճապոնաամերկյան դաշինքը ամրապնդելու համար առաջին հերթին անհրաժեշտ է բարելավել համատեղ հրամանատարական կառուցվածքը, մեծացնել մեր համատեղ ներկայությունը (Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում) և ակտիվացնել զորավարժությունների անցկացումը», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

Կոիզումին ընդգծել է, որ այդ ամենը ճապոնաամերիկյան դաշինքի առաջնահերթ խնդիրներն են, որոնք Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ զինված ուժերը կիրագործեն միասին:

Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության նոր ղեկավարը նշել է, որ իրենք Հեգսեթի հետ նաև համաձայնության են եկել ակտիվացնել պաշտպանական համագործակցությունը, ներառյալ տվյալների փոխանակումն այնպիսի դաշնակից երկրների հետ, ինչպիսիք են Հարավային Կորեան, Ավստրալիան և Ֆիլիպինները:

Միևնույն ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Ճապոնիան հնարավորինս շուտ կավելացնի պաշտպանական ծախսերը։ 

Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ի և Ճապոնիայի դաշնակցային կապերի ամրապնդումը պահանջում է զինված ուժերի զարգացման շարունակում «հակամարտության կասեցման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մարտական գործողությունների համար՝ հանուն հաղթանակի»։ ԱՄՆ նախարարը նշել է Տոկիոյի պատրաստակամությունն՝ ավելացնելու պաշտպանության ծախսերը՝ դա որակելով «կարևոր քայլ դեպի առաջ»:

Հայերեն Русский

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին