Եվրոպա

Գերմանիայի ռազմածովային ուժերը կարող են լազերային զենք ստանալ մինչև 2029 թվականը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի ռազմածովային ուժերը կարող են լազերային զենք ստանալ մինչև 2029 թվականը

Նոր լազերային համակարգերը, հավանաբար, Գերմանիայի ռազմածովային ուժերին կմատակարարվեն մինչև 2029 թվականը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է գերմանական Rheinmetall AG պաշտպանական կոնցեռնը:

«Սպառազինությունների նոր լազերային համակարգը կարող է Գերմանիայի ռազմածովային ուժերին մատակարարվել մինչև 2029 թվականը։ Այն գործուն և շահութաբեր համալրում կդառնա սովորական կառավարվող հրթիռների համար», - ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ լազերային զենքի առաջին նմուշները հաջողությամբ փորձարկումներ են անցել Մեպենի (Ստորին Սաքսոնիա) հետազոտական ​​կենտրոնում։

Rheinmetall-ը պարզաբանել է, որ գերմանացի զինծառայողները կկարողանան նոր մշակումն օգտագործել անօդաչու թռչող սարքերի, արագընթաց կատերների և, անհրաժեշտության դեպքում, կառավարվող հրթիռների ոչնչացման համար։

Նախագիծն իրականացվում է MBDA ընկերության աջակցությամբ, որը երկար տարիներ հաջողությամբ համագործակցել է Rheinmetall-ի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում