ԱԳ նախարարը օտարերկրյա լրագրողներին և փորձագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոն»-ի (CIDOB) կողմից կազմակերպված՝ լրագրողների և փորձագետների Հայաստան այցի մասնակիցներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր իրողություններին, այդ թվում՝ Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունության, զարգացման համար Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված Խաղաղության համաձայնագրի և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությանը:

Նախարար Միրզոյանը մասնակիցներին ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ՀՀ տեսլականը, որն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում և որի կարևոր բաղադրիչ է «Թրամփի ուղին»:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացման աննախադեպ դինամիկան: Անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շրջանակներում համագործակցության ընդլայնման, տնտեսական, մարդկանց միջև կապերի ամրապնդման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղություններով։

Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական զարգացման ճանապրհին առկա մարտահրավերի շուրջ, ինչի կապակցությամբ նախարար Միրզոյանը ներկայացրել է դրանց արդյունավետ հաղթահարման հարցում ՀՀ մոտեցումները:

Նախարար Միրզոյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող այլ հարցերի:

 

 

Հայերեն العربية English فارسی Français Русский

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը