Նախարար Արսեն Թորոսյանը այցելել է Ակնաշենի փոքր տուն և Մեծամորի անկախ կյանքի կենտրոն

3 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում գտնվող փոքր տուն և Մեծամորի անկախ կյանքի կենտրոն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շրջայց է կատարել Ակնաշենի փոքր տան տարածքում, ծանոթացել իրականացված վերակառուցման և վերանորոգման աշխատանքների արդյունքներին, դիտարկել պայմանները, որոնք ստեղծվել են շահառուների՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ փոքր տների նոր և բարելավված շենքային պայմանները կարևոր քայլ են խնամքի համակարգի բարեփոխման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ նման ձևաչափը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ապրել առավել ընտանեկան միջավայրում, ստանալ անհատականացված խնամք և լիարժեք մասնակցել համայնքային կյանքին։ Սա ոչ միայն նպաստում է նրանց հոգեբանական բարեկեցությանը, այլև բարձրացնում է մատուցվող սոցիալական ծառայությունների որակը։

Համայնքային փոքր խմբային տներում նախատեսվում է տրամադրել շուրջօրյա խնամքի ծառայություններ հաշմանդամություն ունեցող՝ այդ թվում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց համար։ Ծրագրի նպատակն է ոչ միայն ապահովել նրանց կացարանով, այլ նաև, սոցիալական և հոգեբանական աջակցության, զբաղվածության և այլ ծառայությունների միջոցով, նպաստել շահառուների սոցիալական ներառմանը և ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացմանը։ 

Այցի ընթացքում նախարար Թորոսյանը նաև այցելել է Մեծամորի անկախ կյանքի կենտրոն, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախարարը կարևորել է անկախ կյանքի կենտրոնների դերը՝ որպես ներառական հասարակության ձևավորման և համայնքային ծառայությունների զարգացման առանցքային հարթակներ։

Մեծամորի անկախ կյանքի կենտրոնը կառուցվում է հաշմանդամություն ունեցող բոլոր տարիքի մարդկանց անկախ կյանքին ուղղված հմտությունները զարգացնելու, ընտանիքներին աջակցելու և համայնքահեն ծառայությունների նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով: Այն ապահովելու է մատչելի միջավայր՝ հենաշարժական համակարգի, լսողության, տեսողության, մտավոր զարգացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համապատասխան ծառայությունների մատուցման համար։

 

 

 

 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով