Եվրոպա

Էստոնիայում առաջարկել են «ռազմական շենգեն» ստեղծել

1 րոպեի ընթերցում

Էստոնիայում առաջարկել են «ռազմական շենգեն» ստեղծել

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը կարծում է, որ Եվրամիությունը պետք է ստեղծի «ռազմական շենգեն»՝ մի երկրից մյուսը զենքի արագ տեղափոխման հնարավորություն տալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում։

«Պաշտպանության պլանավորումը և ռազմական պլանավորումը ՆԱՏՕ-ի խնդիրներն են: Մեզ անհրաժեշտ է «ռազմական շենգեն», որը մեզ թույլ կտա արագ շարժվել, եթե անհրաժեշտ լինի Իսպանիայից Էստոնիա ինչ-որ բան տեղափոխել՝ առանց որևիցե փաստաթղթի ձևակերպման անհրաժեշտության», - նշել է նա։

Պևկուրը նաև նշել է, որ ԵՄ-ն կարող է նաև հավաքական կերպով որոշել՝ արդյոք օգնություն ցուցաբերել անդամ պետություններին համատեղ ֆինանսավորման և գնումների միջոցով, ինչպես դա արվեց միգրացիոն ճգնաժամի ժամանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում