F-35-երի համար հրթիռների առաջին խմբաքանակը Ճապոնիա կհասնի այս շաբաթ. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիայի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչների համար ամերիկյան հրթիռների առաջին խմբաքանակը Ճապոնիա կհասնի արդեն այս շաբաթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Ճապոնիայում ամերիկյան ռազմաբազայում ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջորջ Վաշինգտոն» ավիակրի վրա ունեցած ելույթի ժամանակ:

«Հրթիռների առաջին խմբաքանակը Ճապոնիայի ռազմաօդային ուժերին կհանձնվի նրանց F-35-երի համար. դրանք տեղ կհասնեն արդեն այս շաբաթ», - Թրամփի ելույթի տեսանյութն է տարածել The Associated Press գործակալությունը։

Ճապոնիայում կենտրոնացած է արտասահմանում ամերիկյան ռազմական ամենամեծ ուժը։ Ամերիկացի զինծառայողների թիվն այնտեղ կազմում է 50 000։ Ամերիկյան ուժերը Յոկոսուկայի ռազմածովային բազայում տեղակայված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։

Հայերեն Русский

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին