Միացյալ Նահանգները ռազմական տեխնիկայի խոշոր պատվեր է ստացել Ճապոնիայից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ճապոնիան ամերիկյան ռազմական տեխնիկա ստանալու խոշոր պատվեր է տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Գիտեմ, որ դուք զգալիորեն մեծացնում եք ձեր ռազմական ներուժը, և մենք ձեզնից ստացել ենք նոր ռազմական տեխնիկայի շատ մեծ քանակությամբ պատվերներ», - Թրամփն ասել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման ժամանակ։

Նախագահը նաև նշել է, որ միշտ «մեծ հարգանք» է տածել Ճապոնիայի նկատմամբ։

«Կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները կլինեն ավելի ամուր, քան երբևէ։ Ես կանեմ իմ ուժերի սահմաններում ամեն բան, որպեսզի օգնեմ Ճապոնիային, և մենք կլինենք նրանց կողքին։ Մենք դաշնակից ենք ամենաբարձր մակարդակով», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը, հղում անելով իրազեկ աղբյուրների, հաղորդել էր, որ Ճապոնիայի կառավարությունը հոկտեմբերի 28-ին կհայտարարի պետական կարիքների համար Ford F-150 պիկապներ գնելու մասին և կնշի կոնկրետ նախագծեր, որոնք կֆինանսավորվեն 550 միլիարդ դոլար արժողությամբ ճապոնական ներդրումային հիմնադրամի կողմից, որն ստեղծվել է Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև կնքված առևտրային համաձայնագրի շրջանակներում։

Միացյալ Նահանգներ

Թրամփը և Տակաիչին համաձայնագրեր են ստորագրել հազվագյուտ հողային մետաղների և հարաբերությունների «նոր ոսկեդարի» շուրջ

Հայերեն Русский

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին