Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շինություններ են ավերվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բալըքեսիր նահանգում գրանցված երկրաշարժից չորս շինություն է փլուզվել։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է NTV-ն։ 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով՝ մասնագետները գրանցել են երեք տան և մեկ շինության փլուզում։ 

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունն էլ գրել է, որ տուժածներ չկան, տեղեկությունների չկան փլատակներում որևէ մեկի գտնվելու մասին։ 

Նշվում է, որ մի քանի շրջանների բնակիչներ երկրաշարժի ժամանակ լքել են իրենց տները և այժմ վախենում են վերադառնալ։ 

Հոկտեմբերի 27-ին Թուրքիայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Մի քանի քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի և Բալըքեսիրի բնակիչները զգացել են ուժեղ ցնցումներ։ Որոշ քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի և ջրի անջատումներ։  

Հայերեն Türkçe

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին