Պենտագոնի ղեկավարը ժամանել է Ճապոնիա
1 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ժամանել է Ճապոնիա, որտեղ նրան դիմավորել է իր ճապոնացի պաշտոնակից Շինձիրո Կոիզումին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Կողմերը շուտով հանդիպում կանցկացնեն։
Ճապոնիայում է գտնվում նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը երկրի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ մի շարք համաձայնագրեր է ստորագրել։
ԱՄՆ ղեկավարի՝ Ճապոնիա այցի օրակարգում են անվտանգության հետ կապված հարցերը։ Թրամփը նախկինում բազմիցս Տոկիոյին կոչ է արել մեծացնել պաշտպանական ծախսերը։
Կարդացեք հոդվածը` Русский