ՀՀ ԱՆ-ն և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը ստորագրել են 2026-2030թթ. համագործակցության հնգամյա ռազմավարությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ Առողջապահության նախարարությունը և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը ստորագրել են 2026–2030 թվականների համագործակցության հնգամյա ռազմավարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարությունից նշում են, որ ռազմավարությունը համահունչ է Հայաստանի ազգային առողջապահական առաջնահերթություններին, այն է՝ ամրապնդել առաջնային առողջապահությունը՝ ապահովագրական համակարգ ներդնելով, ապահովել առողջապահական ծառայությունների հավասար հասանելիությունը բոլորի համար, խթանել ժողովրդագրական կայունությանը, ամրապնդել առողջապահական անվտանգությունը և արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը:

Նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ քննարկել է առողջապահական ընթացիկ ծրագրերը, մասնավորապես առողջության ապահովագրության ներդրմանն ուղղված քայլերը:

Անահիտ Ավանեսյանը երկօրյա այցով Կոպենհագենում է` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 75-րդ նստաշրջանին:

 

Հայերեն العربية English Français Русский

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում