Հայաստան

Նիցցայում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկ վերադարձել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

Նիցցայում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկ վերադարձել է Հայաստան

Ֆրանսիայի Նիցցա քաղաքի բժշկական կենտրոններում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկ վերադարձել է Հայաստան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարար Անահիտ Ավանեսյանը, կարևորելով միջազգային փորձի փոխանակումը և բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական բարելավման անհրաժեշտությունը, ընդունել է Ֆրանսիայից վերադարձած բժիշկներին՝ նրանցից լսելու ծրագրի և համագործակցության արդյունավետության վերաբերյալ կարծիքները։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Լազուրե Ափի Հայկական Ասոցիացիաների համակարգող խորհրդի և «SOS-Armenie Cote d’Azur» ասոցիացիայի ներկայացուցիչները։ Ծրագիրն իրականացվում է ասոցիացիայի և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության, մասնավորապես՝ ծրագրի ընդլայնման հնարավորությունները։

Նախատեսվում է, որ հետագայում, բացի բժիշկներից, Ֆրանսիայում մասնագիտական վերապատրաստման հնարավորություն կունենան նաև առողջապահության քաղաքականություն մշակողները, առողջապահական համակարգի ղեկավարներն ու մենեջերները։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում