Երևանն առաջիկայում շոշափելի արդյունքներ է ակնկալում Անկարայի հետ կարգավորման գործընթացում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող երկխոսությունը շարունակվում է ինտենսիվ ձևաչափով, և առաջիկայում կլինեն շոշափելի արդյունքներ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Կարող եմ ասել նաև իմ դիրքորոշումն ու գնահատականը․ ինքս շատ լավատես եմ այս առումով և կարծում եմ, որ առաջիկայում պետք է ունենանք շոշափելի արդյունքներ Հայաստան–Թուրքիա երկխոսությունում»,-նշեց Միրզոյանը։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին` Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Այս օրվանից Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները 6 հանդիպում են անցկացրել, որոնցից վերջինը՝ Երևանում։ Բացի այդ մի քանի անգամ հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ու ներկա ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ 

Հայերեն العربية English Español 中文

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին