Եվրոպա

Գերմանիան մտադիր է 2026 թվականին 377 միլիարդ եվրո ծախսել ռազմական գնումների համար. POLITICO

1 րոպեի ընթերցում

Գերմանիան մտադիր է 2026 թվականին 377 միլիարդ եվրո ծախսել ռազմական գնումների համար. POLITICO

Գերմանիան պլանավորում է 2026 թվականին 377 միլիարդ եվրո ծախսել բոլոր զորատեսակների համար զենքի և տեխնիկայի ձեռքբերման նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է POLITICO եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով կառավարության փաստաթուղթը:

Պարբերականի տվյալներով՝ Բունդեսվերը պլանավորում է 2026 թվականին գործարկել զենքի և ռազմական սարքավորումների մշակման մոտ 320 նախագիծ: 178 նախագծերի համար արդեն որոշվել են կապալառուները, ընդ որում՝ դրանցից 160-ը կապված են գերմանական ընկերությունների հետ, մյուսները «դեռևս գտնվում են քննարկման փուլում»: 

Ակնկալվում է, որ մինչև 2035 թվականը գերմանական բանակին կմատակարարվեն 687 Puma հետևակի մարտական ​​մեքենա և անօդաչու թռչող սարքերի հակազդման 561 Skyranger համակարգեր: Բացի այդ, պլանավորվում է ընդլայնել արբանյակային ծրագիրը։

Հիմնականում բոլոր գնումները կիրականացվեն 2026 թվականին, սակայն մի քանի կետեր վերաբերում են երկարաժամկետ գնումներին, որոնց համար հստակ ժամկետներ չկան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում