Թուրքիա

Սթարմերն Էրդողանի հետ կքննարկի Թուրքիային Typhoon կործանիչներ վաճառելու հարցը

1 րոպեի ընթերցում

Սթարմերն Էրդողանի հետ կքննարկի Թուրքիային Typhoon կործանիչներ վաճառելու հարցը

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 27-ին կմեկնի Թուրքիա՝ այդ երկրին Typhoon կործանիչներ վաճառելու գործարքի շուրջ բանակցությունների համար։ Անկարայում սպասվում է նրա հանդիպումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Էրդողանի գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվելու են «սերտ դաշնակցության վրա հիմնված Թուրքիա-Միացյալ Թագավորություն ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև ներկայիս տարածաշրջանային ու միջազգային զարգացումները»։

Թեմային ծանոթ Reuters-ի անանուն աղբյուրը հայտնել է, որ կողմերի միջև ակնկալվում է համաձայնության հաստատում Թուրքիային 12 օգտագործված Typhoon վաճառելու վերաբերյալ։

Հուլիսին Անկարան և Լոնդոնը ստորագրել էին նախնական գնման գործարք, որը հաստատվել էր Eurofighter կոնսորցիումի անդամների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի կողմից։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում