Թրամփը չի պլանավորում առաջիկայում հանդիպել Կանադայի վարչապետի հետ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «որոշ ժամանակ» չի պլանավորում հանդիպել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ, քանի որ այդ երկիրը «տևական ժամանակ խաբել է Միացյալ Նահանգներին»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է նախագահական ինքնաթիռում՝ Ճապոնիա գնալու ճանապարհին։

«Կանադան մեզ խաբել է երկար ժամանակ. այն այնպիսի երկրներից մեկն է, որի հետ ամենադժվարն է գործարք կնքելը։ Որքան էլ որ ես սիրում եմ Կանադան և նրա ժողովրդին, սակայն այդ երկիրը պարզապես շատ վատ ներկայացուցիչներ է ունեցել», -ասել է նա։

Թրամփը հայտնել է, որ որոշ ժամանակ պատրաստվում է չհանդիպել Կանադայի վարչապետ Քարնիի հետ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ մասնակցությամբ գովազդի և ամերիկյան առևտրային քաղաքականության քննադատության պատճառով։

Հոկտեմբերի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է Օտտավայի հետ առևտրային բանակցությունները, քանի որ կանադացի պաշտոնյաները վճարել են ԱՄՆ-ում ամերիկյան ներմուծման մաքսատուրքերը քննադատող գովազդի համար: Ինչպես լրատվամիջոցները հաղորդել էին այս ամսվա սկզբին, Կանադայի հիմնական արդյունաբերական շրջանը՝ Օնտարիոն, ամերիկյան հեռուստատեսությամբ գովազդային արշավ է սկսել՝ ուղղված Թրամփի մաքսատուրքերը չեղյալ հայտարարելուն: Գովազդներում, մասնավորապես, ներառված էին հատվածներ Ռեյգանի ելույթից: Այս ֆոնին Թրամփը որոշել էր կանադական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնել ևս 10%-ով՝ «նրանց կողմից լուրջ սխալ ներկայացումների և թշնամական գործողությունների պատճառով»: 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան