Միացյալ Նահանգներ

Թրամփը խոսել է Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը խոսել է Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ասիա կատարած այցի շրջանակում ուրախ կլինի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եթե վերջինս հետաքրքրված լինի դրանում։

Ինչպես հաղորդում է France 24-ը, նախագահական ինքնաթիռում խոսելով լրագրողների հետ՝ Թարմփը հայտնել է, որ պատրաստ է երկարաձգել իր այցը՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման նպատակով։ «Եթե նա ցանկանա հանդիպել, ես կլինեմ Հարավային Կորեայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Մալայզիայից Ճապոնիա ուղևորվող ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ լավ հարաբերությունների մեջ է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։

Ճապոնիա այցից հետո ակնկալվում է, որ Թրամփը կմեկնի Հարավային Կորեա։ 

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Հարավային Կորեայի նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Օհ Հյուն-յոն իր հերթին Սեուլում լրագրողների հետ զրույցում ասել է, որ քիչ հավանական է Թրամփի հանդիպումը Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ։

Այս շաբաթ Հարավային Կորեա կատարելիք այցի ընթացքում Թրամփը պատրաստվում է հանդիպել այդ երկրի նախագահ Լի Ջե Մյունգի հետ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության միջոցառումների շրջանակներում։

Վաշինգտոնը և Սեուլը ձգտում են ավարտին հասցնել հուլիսին Թրամփի հետ կնքված նախնական առևտրային համաձայնագիրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում