Չեռնոգորիան հրատապ կերպով չեղարկում է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար

1 րոպեի ընթերցում

Չեռնոգորիայի իշխանությունները հոկտեմբերի 27-ին արագացված կարգով կչեղարկեն Թուրքիայի քաղաքացիների համար սահմանված առանց վիզայի ռեժիմը։ Պատճառը Թուրքիայի քաղաքացիների կողմից Պոդգորիցայում տեղացի բնակչին դանակահարելու դեպքն է։ 

«Մենք հրատապ կարգով որոշում կկայացնենք Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը ժամանակավորապես վերացնելու մասին: Տնտեսական ակտիվությունը և երկկողմ լավ հարաբերությունները պահպանելու նպատակով մենք առաջիկայում կսկսենք ինտենսիվ բանակցություններ Թուրքիայի Հանրապետության հետ՝ գտնելու օպտիմալ տարբերակ, որը կլինի փոխշահավետ ու համագործակցության և դաշնակցային ոգուն համահունչ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Չեռնոգորիայի վարչապետ  Միլոյկո Սպայիչը X-ի իր էջում։

Հոկտեմբերի 26-ի երեկոյան Չեռնոգորիայի ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի երկու քաղաքացու՝ Պոդգորիցայի բնակչին դանակահարելու դեպքի առնչությամբ: 

Դեպքից հետո տարածքում հավաքվել է մի քանի հարյուր մարդ, ովքեր հակամիգրանտական կարգախոսներով են հանդես եկել։ 

Ավելի ուշ իրավապահ մարմիններն այլ իրավախախտումների համար ձերբակալել են Թուրքիայի ևս 45 քաղաքացու:

Հայերեն Русский

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը