Սոցիալական հարցեր

Պետությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների համար 2026 թվականին կհատկացնի 55 մլրդ դրամ

1 րոպեի ընթերցում

Պետությունը ԼՂ-ից  բռնի տեղահանված անձանց կարիքների համար 2026 թվականին կհատկացնի 55 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հաջորդ տարի 55 մլրդ դրամ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման և այլ կարիքների լուծման համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:  

«55 մլրդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների բնակապահովման ու այլ կարիքների, խնդիրների հասցեագրման համար»,-ասաց Փաշինյանը:

2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից շուրջ 120 հազար հայ տեղափոխվել են Հայաստան։ Հայաստանի կառավարությունը նրանց սոցիալական խնդիրները լուծելու համար իրականացնում է բնակապահովման, նրանց աշխատանքով ապահովելու և տարբեր այլ ծրագրեր։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում