Միացյալ Նահանգներ

Թրամփը դրական է գնահատել Բրազիլիայի նախագահի հետ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Թրամփը դրական է գնահատել Բրազիլիայի նախագահի հետ հանդիպումը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների միջև հարաբերությունների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեծ պատիվ է լինել Բրազիլիայի նախագահի հետ... Կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք երկու երկրների համար բավականին լավ գործարքներ կնքել... Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել, կարծում եմ՝ դրանք կշարունակվեն»,- X-ի գրառման մեջ Թրամփի խոսքը մեջբերել է Սպիտակ տունը։

Իր հերթին Բրազիլիայի նախագահը նշել է, որ Մալայզիայում հիանալի հանդիպում է ունեցել նախագահ Թրամփի հետ։ 

«Մենք անկեղծորեն և կառուցողական քննարկեցինք երկկողմ առևտրային և տնտեսական օրակարգը։ Մենք համաձայնեցինք, որ մեր թիմերը անհապաղ կհանդիպեն՝ Բրազիլիայի իշխանությունների դեմ մաքսատուրքերի և պատժամիջոցների վերաբերյալ լուծումներ գտնելու համար»,- նշել է Լուլա դա Սիլվան X-ի գրառման մեջ։

The Hill-ը հայտնել է, որ երկու նախագահները այս ամսվա սկզբին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են բրազիլական ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքերը։ Բրազիլիայի նախագահը նաև խնդրել է Թրամփին վերացնել իր կողմից սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում