Պենտագոնի ղեկավարն այս շաբաթ կայցելի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
1 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն այս շաբաթ կմեկնի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Հեգսեթը պլանավորում է այցելել Հավայան կղզիներ, Ճապոնիա, Մալայզիա, Վիետնամ և Հարավային Կորեա։
Հավայան կղզիներում Հեգսեթը պլանավորում է հանդիպել ԱՄՆ-ի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավարների հետ, իսկ Մալայզիայում Պենտագոնի ղեկավարը կմասնակցի ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությանը։
Կարդացեք հոդվածը` Русский