ՀՀ ՆԳ նախարարը հաստատել է բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրմանն ուղղված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից, քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ինչպես նաև «IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումի կողմից հիմնադրված «ՀայՓաս» ՓԲԸ աշխատանքային խումբը՝ գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի գլխավորությամբ։

Նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի վերջնական տեսքը՝ ներառյալ ֆոնային գեղարվեստական լուծումները, անվտանգային բաղադրիչները և տվյալների դաշտերը։ Ողջ աշխատանքը կատարվել է համապատասխան ICAO ստանդարտով։

«ՊիկսԱրտ» ընկերության մասնագետները, որոնք խորհրդատվություն են տրամադրում անձնագրերի ձևավորման գործընթացում, ներկայացրել են վիզաների էջերի վիզուալների տարբեր կոնցեպտուալ մոտեցումներ։

«ՀայՓասի» գործընկերները ներկայացրել են ինչպես ընթացիկ, այնպես էլ արդեն իսկ արված աշխատանքները, մասնավորապես.

Քննարկվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գլխամասային գրասենյակի շինարարական աշխատանքների ընթացքը․ նույն շենքում տեղակայվելու է նաև մասնավոր գործընկերոջ աշխատակազմը, տվյալների կենտրոնը, իրականացվելու է անհատականացման և տպագրական աշխատանք:

Աշխատանքային քննարկմանն անդրադարձ է կատարվել տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցին և արդիականացման ծրագրերին։ 

Ըստ նախատեսված ծրագրի՝ Երևանում քաղաքացիների համար մատչելի և բանուկ հատվածներում հիմնված երկու ընդարձակ գրասենյակները հագեցած կլինեն մոդեռն տեխնիկայով՝ կենսական տվյալների հավաքագրման «բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքերով, կահավորված սպասասրահներով և միջազգային ստանդարտի գրասենյակային այլ պայմաններով, ևս 21-22 գրասենյակներ կբացվեն մարզերում՝ նույնանման կահավորանքով և վերազինմամբ։

Ներկայացված լուծումները կներդրվեն նաև ՄՔԾ գրասենյակներում։ Բացի այդ, ներկայացվել են փաստաթղթերի անվտանգային և տեխնոլոգիական լուծումները, ընդգծվել է ոլորտը կարգավորող իրավական դաշտում համապատասխան փոփոխությունների իրականացման հրատապությունը։

Իրականացվող միջոցառումները միտված են կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցմանը։

Հայերեն English Русский

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները