Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ փոխնախարարը հանդիպել է կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած DTS Solution ընկերության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ փոխնախարարը հանդիպել է կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած DTS Solution ընկերության ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած «ԴիԹիԷս Սըլյուշըն» (DTS Solution) ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Դաղլյանի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները, ներդրումային նախաձեռնությունները և Հայաստանի թվային միջավայրի պաշտպանության ամրապնդման ուղիները։

Իր խոսքում նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ռազմավարական ուղղություններն՝ ընդգծելով կիբեռանվտանգության, թվային կառավարման և նորարարական տեխնոլոգիաների զարգացումը՝ որպես երկրի թվային ինքնիշխանության և տեխնոլոգիական անվտանգության հիմնական բաղադրիչներ։

«ԴիԹիԷս Սըլյուշըն» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Դաղլյանն իր հերթին ներկայացրել է ընկերության գործունեությունն ու փորձառությունը՝ նշելով, որ վերջինս կիբեռանվտանգության ոլորտում մատուցում է միջազգայնորեն լիցենզավորված մի շարք ծառայություններ՝ ներառյալ համակարգերի խոցելիության գնահատում։

Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը և մասնագիտական ներուժի համատեղ օգտագործումը՝ Հայաստանի կիբերանվտանգության ոլորտի զարգացման, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածներում թվային անվտանգության համակարգերի կատարելագործման ուղղությամբ։

Քննարկումների արդյունքում երկուստեք նախանշել են հնարավոր համագործակցության ուղղությունները՝ ներառյալ ներդրումային ծրագրեր, խորհրդատվական և կրթական նախաձեռնություններ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում