Եվրոպա

Իռլանդիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

1 րոպեի ընթերցում

Իռլանդիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Իռլանդիայում հոկտեմբերի 24-ին անցկացվում են նախագահական ընտրություններ: Հաղթողը կդառնա երկրի 10-րդ նախագահը և կփոխարինի գործող նախագահ Մայքլ Դ. Հիգինսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Երկրում առավոտյան ժամը 7։00-ին բացվել է ավելի քան 5500 ընտրատեղամաս, որոնք աշխատելու են տեղական ժամանակով մինչև 22:00-ն: Երկրում ձայնի իրավունք ունի շուրջ 3,6 միլիոն մարդ։ Նրանք պետք է ընտրություն կատարեն երկու թեկնածուների՝ «Ֆինը գել» կուսակցության (լիբերալ-պահպանողականներ) ներկայացուցիչ Հեդեր Հեմֆրիսի և անկախ թեկնածու Քեթրին Քոնոլի միջև։ 

Երրորդ թեկնածուն՝ Ջիմ Գևինը՝ «Ֆիաննա ֆայլ» կուսակցությունից (հանրապետականներ), հոկտեմբերի սկզբին հանել է թեկնածությունը նախընտրական արշավի ժամանակ։

Քվեատուփերը կբացվեն շաբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 9:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում