Լիտվան Բելառուսից պահանջել է չխախտել իր օդային տարածքը

2 րոպեի ընթերցում

Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Լիտվայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ «կապված Բելառուսի Հանրապետության կողմից օդային տարածքը քանիցս խախտելու հետ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը։

«Բելառուսի Հանրապետությունից օդերևութաբանական զոնդերի խմբի անօրինական թափանցումը Լիտվայի օդային տարածություն, որը գրանցվել է ռադիոտեղորոշիչ միջոցներով, սպառնալիք է ստեղծել քաղաքացիական ավիացիայի և հասարակական անվտանգության համար։ Վիլնյուսի օդանավակայանի կանոնավոր աշխատանքի խախտումը նաև հանգեցրել է ֆինանսական կորուստների», - հայտարարել են Վիլնյուսում։

ԱԳՆ-ն կոչ է արել Բելառուսին վերահսկել սեփական օդային տարածքը,  ինչպես նաև պահանջել է խախտումների հետաքննություն անցկացնել և թույլ չտալ դրանց կրկնություն։ Վիլնյուսում դեսպանին նախազգուշացրել են, որ օդային տարածքը հետագայում ևս խախտելու դեպքում Լիտվայի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկել ։

Ավելի վաղ Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենեն հայտարարել էր, որ հանրապետությունն ամբողջությանբ կփակի Բելառուսի հետ սահմանը, եթե օդային տարածքի խախտումների հետ կապված միջադեպերը կրկնվեն։

Հոկտեմբերի 22-ի գիշերը Լիտվայի օդային տարածություն են անցել մի քանի տասնյակ օդերևութաբանական զոնդեր՝ մաքսանենգ ապրանքներով։ Դրա հետևանքով խախտվել է Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը, տուժել է 30 չվերթ և ավելի քան 4000 ուղևորի։ Լիտվա-բելառուսական սահմանի սահմանային անցակետերը ժամանակավորապես փակվել են։

Լիտվայի պետական ​​սահմանապահ ծառայությունը չեզոքացրել է 12 օդերևութաբանական զոնդերը և ձերբակալել չորս անձի, որոնք կասկածվում են մաքսանենգության մեջ։

Հայերեն Русский

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26