Միացյալ Նահանգներ

Հարավային Կորեայի նախագահը հույս ունի հարթել ԱՄՆ-ի հետ առևտրային տարաձայնությունները

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահը հույս ունի հարթել ԱՄՆ-ի հետ առևտրային տարաձայնությունները

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հույս ունի, որ իր երկիրը կկարողանա ընդունելի առևտրային համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ։ 

«Ես հավատում եմ, որ մենք ի վերջո կկարողանանք հասնել ռացիոնալ արդյունքի, որը կարող է ընդունելի լինել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա CNN-ին։

Նախագահն ընդունել է, որ Սեուլի և Վաշինգտոնի միջև առկա են տարաձայնություններ առևտրային հարաբերություններում։ Այդուհանդերձ նա հույս է հայտնել, որ «մենք, ի վերջո, կհասնենք մեր նպատակին, քանի որ ԱՄՆ-ն առաջատար երկիր է, երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարության և ազատ շուկայի համակարգի արժեքներին»։

Հուլիսի վերջին Սեուլը Վաշինգտոնի հետ կնքել է առևտրային գործարք, որն ուղղված է կորեական արտահանման բարձր սակագների կանխմանը։ Համաձայնագիրը ներառում է 350 միլիարդ դոլար գումարի ներդրումների հոսք Հարավային Կորեայից ԱՄՆ: Բանակցությունները ձգձգվել են, ինչի հետևանքով երկրի հիմնական ավտոմոբիլային ճյուղը հայտնվել է անբարենպաստ իրավիճակում. նրա վրա տարածվում են ԱՄՆ-ի 25-տոկոսանոց  սակագները։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում