ԱՄՆ պետքարտուղարն այցելում է Իսրայել
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջիկա օրերին կլինի Իսրայելում՝ հետևելու Գազայի հատվածում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի իրականացման ընթացքին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։
Պետդեպի խոսնակ Թոմի Պիգոտան տեղեկացրել է, որ հոկտեմբերի 22-ից մեկնարկած այցը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը։
Իսրայել այցից հետո ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Կուալա Լումպուր, Տոկիո և Գյոնջու։
Կարդացեք հոդվածը` Русский