Միացյալ Նահանգներ

Պենտագոնի ղեկավարը հայտնել է Խաղաղ օվկիանոսում ահաբեկչական նավ ոչնչացնելու մասին

2 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարը հայտնել է Խաղաղ օվկիանոսում ահաբեկչական նավ ոչնչացնելու մասին

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ենթադրաբար օգտագործվող նավը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ում արված գրառման մեջ նա հայտնել է, որ նավը տեղափոխել է թմրանյութեր, որոնք պատկանում էին այն կազմակերպությանը, որն ԱՄՆ-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն։

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «միջազգային ջրերում տեղի ունեցած հարվածի ժամանակ նավի վրա եղել է երեք տղամարդ», որոնք բոլորն էլ զոհվել են։ Նախարարը հայտնել է, որ գործողության ընթացքում ԱՄՆ զինծառայողներ չեն տուժել։ «Նման հարվածները կշարունակվեն», - վստահեցրել է նա՝ հայտարարելով, որ ահաբեկչական կազմակերպությունները չեն խուսափելու արդարադատությունից։ «Մենք կգտնենք ու կսպանենք նրանց, քանի դեռ ամերիկյան ժողովրդի հանդեպ սպառնալիքը վերացված չէ»,- եզրափակել է Հեգսեթը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում