Հայաստանի և Մարոկկոյի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
1 րոպեի ընթերցում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մարոկկոյի Թագավորության արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտայի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ նախարարները քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ թե՛ բազմակողմ հարթակներում փոխգործակցության, թե՛ երկկողմ փոխայցելությունների միջոցով: