ՄՄԿ-ն շարունակում է մնալ ՀՀ-ի գործընկերը միգրացիայի կառավարման և ռազմավարության զարգացման հարցում. Արթուր Էրկեն
1 րոպեի ընթերցում

Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արթուր Էրկենը բարձր է գնահատել հանդիպումը Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի և Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էրկենն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Լավ հանդիպում ունեցավ Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանի հետ։ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության կարևոր գործընկերը՝ աջակցելով միգրացիայի կառավարմանը և ռազմավարության զարգացմանը»,- գրել է նա։
Great meeting with Dep Minister of Internal Affairs, Mr. Ghazaryan, and Head of Migration and Citizenship Service, Ms. Davtyan. @UNmigration remains a strong partner for the Armenian government, supporting migration mgt efforts and strategy development.@IOM_ECA pic.twitter.com/WG4lU27fbl
— Arthur Erken (@ArthurErken) October 22, 2025