Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի այցը Փարիզ
1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Փարիզ, որտեղ նախարար Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով մասնակցում է Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում ենբ ՀՀ ԱԳՆ-ից:
Համաժողովի մեկնարկին տեղի է ունեցել պատվիրակության ղեկավարների համատեղ լուսանկարահանում:
Միջոցառմանը մասնակցում են նաև Ֆրանսիայի, Մարոկկոյի, Իսպանիայի ԱԳ նախարարները, ՄԱԿ-ի կանանց հարցերի գրասենյակի գործադիր տնօրենը, այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և գիտահետազոտական շրջանակների ներկայացուցիչներ: