Լուվրում տեղի ունեցած գողությունից ժամեր անց Ֆրանսիայի ևս մեկ թանգարան են կողոպտել

1 րոպեի ընթերցում

Լուվրում տեղի ունեցած աղմկահարույց գողությունից մի քանի ժամ անց Վերին Մառնի դեպարտամենտի Լանգր քաղաքում անհայտ անձինք կողոպտել են «Դենի Դիդրոյի լուսավորության տունը»՝ ֆրանսիացի գրողի և փիլիսոփայի անվան թանգարանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ France Info ռադիոկայանը, վկայակոչելով քաղաքապետարանի հայտարարությունը, նշում է, որ կորել է «թանգարանի գանձերի» մի մասը:

Անհայտ անձինք գողացել են ոսկե և արծաթե մետաղադրամների հավաքածուն, որոնք հատվել են 18-ից մինչև 19-րդ դարերն ընկած ժամանակաշրջանում: Մյուս ցուցանմուշները չեն վնասվել: Ընթանում է հետաքննություն:

Ենթադրաբար, գողերը թանգարան են ներթափանցել հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը: Մուտքի դուռը կոտրելով բացել են, իսկ ցուցափեղկը՝ ջարդել: «Դենի Դիդրոյի լուսավորության տունը» փակ է այցելության համար:

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թանգարանների և մշակութային ժառանգության օբյեկտների շուրջ անվտանգության միջոցների անհապաղ ուժեղացման մասին:

Աշխարհ

Լուվրից գողացված թանկարժեք զարդերը գնահատել են 88 միլիոն եվրո

Հայերեն Русский