Ճապոնիայի նոր ԱԳ նախարարն իր առաջին մամուլի ասուլիսում անդրադարձել է ՌԴ-ի, Չինաստանի և ԿԺԴՀ-ի կապերին

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Տոսիմիցու Մոտեգին, որն արդեն այդ պաշտոնն զբաղեցրել է 2019-ից մինչև 2021 թվականը, նշանակումից հետո իր առաջին մամուլի ասուլիսում անդրադարձել է Ռուսաստանի և Չինաստանի հետ Հյուսիսային Կորեայի համագործակցության թեմային։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ռուսաստանի և Չինաստանի հետ Հյուսիսային Կորեայի համագործակցության ամրապնդումն անհանգստության տեղիք է տալիս», - նշել է նա՝ ընդգծելով, որ Ճապոնիայի շուրջ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգության իրավիճակը զգալիորեն վատթարացել է այն ժամանակից հետո, երբ ինքը զբաղեցնում էր Ճապոնայի արտգործնախարարի պաշտոնը։ 

Մոտեգին քննադատել է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, անհանգստություն է հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ինչպես նաև դատապարտել է ԿԺԴՀ-ի հրթիռային և միջուկային ծրագրի զարգացումը։

Ճապոնիայի նոր արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ միջազգային հանրությունը մեծ սպասումներ ունի Ճապոնիայի դիվանագիտական ​​աշխատանքի առնչությամբ՝ խոստանալով ակտիվացնել աշխատանքն այդ ուղղությամբ:

Միացյալ Նահանգներ

Թրամփը եռօրյա այցով կմեկնի Ճապոնիա

Հայերեն Русский

Իտալիան հայտարարել է անվտանգության նոր միջոցառումների մասին Միլանի անկարգությունների ֆոնին

Անահիտ Մանասյանը Ավստրալիայում մասնակցել է զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին

COP17. Առնո Բաբաջանյանն ու բալետի պարուհին․ Խամաճիկների թատրոնի ներկայացումը

Նիգերիայում հաստատվել է էբոլայով վարակման առաջին դեպքը

Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Թեհրանը Սաուդյան Արաբիայից և հութիներից պատասխան չի ստացել միջնորդության առաջարկի վերաբերյալ

ՆԳՆ ոստիկանության կողմից 2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատրաստության դեպք է բացահայտվել

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

ՊԵԿ-ը պարզաբանել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի հայտնաբերման դեպքի հանգամանքները

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման վերաբերյալ ԱՄՆ-ի հաղորդագրությունները