Միացյալ Նահանգներ

Թրամփը եռօրյա այցով կմեկնի Ճապոնիա

1 րոպեի ընթերցում

Republican presidential nominee former President Donald Trump speaks at a faith town hall with Georgia Lt. Gov. Burt Jones at Christ Chapel Zebulon, Wednesday, Oct. 23, 2024, in Zebulon, Ga. (AP Photo/Alex Brandon)
Republican presidential nominee former President Donald Trump speaks at a faith town hall with Georgia Lt. Gov. Burt Jones at Christ Chapel Zebulon, Wednesday, Oct. 23, 2024, in Zebulon, Ga. (AP Photo/Alex Brandon)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ին եռօրյա այցով կմեկնի Ճապոնիա՝ նորընտիր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարային։

«Նախագահ Թրամփի այցը չափազանց նշանակալից հնարավորություն է Ճապոնիա-ԱՄՆ դաշինքն ավելի ամրապնդելու համար», - ասել է Կիհարան՝ հավելելով, որ Տակաիչիի կառավարությունը «անկեղծորեն ողջունում է» այս այցը։

Կիհարան նաև հույս է հայտնել, որ երկու առաջնորդները կկառուցեն վստահության վրա հիմնված անձնական հարաբերություններ և կվերահաստատեն, որ Տոկիոն և Վաշինգտոնը կաշխատեն միասին՝ ստեղծելու «ազատ և բաց Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան»։

Հոկտեմբերի 27-29-ին իր այցի ընթացքում Թրամփը նաև հանդիպում կունենա Նարուհիտո կայսեր հետ։

Նախորդ անգամ Թրամփը Ճապոնիա էր այցելել վեց տարի առաջ՝ իր առաջին նախագահության ընթացքում։ 

Տակաիչին, որը հոկտեմբերի 4-ին դարձել էր իշխող Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահը, հոկտեմբերի 21-ին ընտրվել է վարչապետի պաշտոնում՝ հաջորդելով Շիգերու Իշիբային։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում