Մարզեր

Շիրակում անցկացվել է հանրակրթական դպրոցների աշխատակիցների մարզական-մշակութային մրցույթ

2 րոպեի ընթերցում

Շիրակում անցկացվել է հանրակրթական դպրոցների աշխատակիցների մարզական-մշակութային մրցույթ

Շիրակի մարզում տեղի է ունեցել մարզական-մշակութային մրցույթ, որը միավորել է մարզի տարբեր հանրակրթական դպրոցների աշխատակիցներին։ Միջոցառումը կազմակերպել է Շիրակի մարզպետի աշխատակազմը՝ նպատակ ունենալով մարզի ուսուցիչների, դպրոցների անձնակազմի միջև խթանել համագործակցությունն ու առողջ ապրելակերպը։

Մրցույթին մասնակցել է 10 թիմ-դպրոց՝ շուրջ 100 մասնակից։ Մարզական միջոցառումը ներառել է վեց մրցաձև, սկսած փոխանցումավազքից մինչև ազգային շուրջպար։ Մասնակիցները մրցել են ոչ միայն ուժով ու ճարպկությամբ, այլև համախմբվածությամբ ու համերաշխությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետի աշխատակազմից, առաջարկը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն արել էր դեռ հունիսին մարզի 3 դպրոցների աշխատակիցների մասնակցությամբ անցկացված սպորտլանդիայի ժամանակ։ 

«Մարզական այս միջոցառումը, բացի ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը խթանելուց, կարևոր ուղերձ է փոխանցում՝ միասին կարող ենք ձևավորել ամուր համայնքներ։ Այսօր մենք ոչ միայն մրցում ենք, այլև տոնում ենք միասին լինելու ուժը»,-ողջունելով մասնակիցներին, նշել է մարզպետն՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում դպրոցների ակտիվ մասնակցությունն ու սպորտի նկատմամբ ցուցաբերված լրջությունը։

Մրցույթի արդյունքներով առաջին տեղը գրավել է Գյումրիի թիվ 11 դպրոցը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Սառնաղբյուրի, իսկ երրորդը՝ Ջրառատի միջնակարգ դպրոցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում