Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կիրակի օրը Հովհաննավանքում կմասնակցի Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակած տեսանյութում։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ քույրեր և եղբայրներ, հավատակիցներ: Սույնով տեղեկացնում եմ, որ առաջիկա կիրակի օրը՝ հոկտեմբերի 26-ին,  Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագին»,-ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից տեղեկացրել են, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանն Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից հոկտեմբերի 21-ին կարգալույծ է հռչակվել:

«Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝ հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ, վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց, երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը»,- նշվել է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ: 

Այնուհետև Տեր Արամ քահանա Ասատրյանն «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է կատարել՝  հավատացյալներին կիրակի օրը հրավիրելով Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու իր մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին։ 

 

 

Հայերեն English Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ