Իրան

Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ և քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Գազայում և Եմենում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim  գործակալությունը։

Զրույցի ընթացքում Արաղչին ընդգծել է միջազգային հանրության պատասխանատվությունը՝ դադարեցնելու Իսրայելի կողմից հրադադարի խախտումները և ապահովելու մարդասիրական օգնության արագ և անխոչընդոտ մատակարարումը Գազայի ժողովրդին։

Անդրադառնալով Եմենի ճգնաժամին՝ Իրանի արտաքին գործերի նախարարը դատապարտել է Իսրայելի շարունակական ագրեսիան և վերահաստատել ՄԱԿ-ի հետ համագործակցելու իր երկրի պատրաստակամությունը՝ Եմենում կայունությունը վերականգնելու և տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու համար։

Գուտերեշն, իր հերթին, բարձր է գնահատել Իրանի դիվանագիտական ​​ներգրավվածությունը և շարունակական երկխոսության և համագործակցության կոչ ուղղել՝ Եմենում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում