Միրզոյանը Մոլդովայի գործընկերոջ հետ քննարկել է գործընկերության ընդլայնման հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխայցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության ակտիվացման միջոցով երկկողմ գործըկերության ընդլայման հնարավորություններին:
Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը մտքեր են փոխանակել եվրոպական ինտեգրացիայի հարցերի շուրջ՝ ընդգծելով առկա գործիքակազմի արդյունավետ իրացման գործում լավագույն փորձի փոխանակման պատրաստակամությունը:
Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առաջացող մարտահրավերների և դրանց հաղթահարման մեխանիզմների շուրջ:
Միխայ Պոպշոյը ներկայացրել է Մոլդովայում ընտրությունների փորձառությունը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի և այդ նպատակով ինստիտուտների կարողությունների ամրապնդման մասով: