ՀՀ ԿԳՄՍ նախարարը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանազեի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումին» մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը ողջունել է գործընկերոջը՝ կարևորելով Հայաստան-Վրաստան բարեկամական համագործակցությունը՝ կրթության, գիտության և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները զարգացնելու և ընդլայնելու տեսանկյունից:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանազեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ հանդիպումը  համագործակցության նոր հնարավորությունների խթան կհանդիսանա:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում կրթության ոլորտը բարեփոխումների ակտիվ փուլում է գտնվում, և շատ կարևոր է փորձի փոխանակումը հանրակրթության չափորոշիչների և կրթական ծրագրի մշակման, ուսումնական գրականության պատրաստման, ուսուցիչների կարողությունների հզորացման, ինչպես նաև բարձրագույն կրթության և գիտության  համակարգում: 

Կողմերն անդրադարձել են Վրաստանի հայալեզու դպրոցներին հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովմանը, Հայաստանի դպրոցներում վրացերենի՝ որպես օտար լեզվի ուսուցմանը: Կարևորվել է փոխհամագործակցության զարգացումը հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտում՝ մասնավորապես ԵՄ Erasmus+ ծրագրի շրջանակում: Կողմերն անդրադարձել են տեխնոլոգիական կրթության զարգացմանն ուղղված քաղաքականությանն ու տարվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ այն երկու երկրներում էլ առաջնահերթություն է: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանում և Վրաստանում «Թումո» կենտրոնների և «Արմաթ»  լաբորատորիաների հիմնման գործընթացը՝ որպես ոլորտի խթանում:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում և Վրաստանում երիտասարդական համաժողովների անցկացումը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են երկու երկրների երիտասարդների միջև երկխոսության և համագործակցության ամրապնդմանը, նոր նախաձեռնությունների իրականացմանը և բարեկամական կապերի խորացմանը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է երիտասարդական կենտրոններ հիմնելու Հայաստանի փորձը՝ կարևորելով նաև երիտասարդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված պետական ծրագրերը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հայերեն Español Русский Türkçe

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում