Մերձավոր Արևելք

ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչն այս շաբաթ կայցելի Իսրայել․ Վենս

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչն այս շաբաթ կայցելի Իսրայել․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հաստատել է, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան այս շաբաթ կմեկնի Իսրայել՝ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը։

Վենսը հրաժարվել է ուղղակիորեն հաստատել իր ուղևորությունը։

Նա նաև նշել է, որ այցը նախատեսվում է «առաջիկա մի քանի օրերի ընթացքում»։

Վենսը նաև հավելել է, որ Իսրայելի արձագանքը Գազայում ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործողություններին արդարացված է համարում։

Ավելի վաղ իսրայելական աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆն այս շաբաթ կայցելեն Իսրայել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում